Պուտինը խոսել է ԱՊՀ երկրներում ահաբեկչության սպառնալիքի մասին
Պուտինը խոսել է ԱՊՀ երկրներում ահաբեկչության սպառնալիքի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ Է արել ԱՊՀ-ի հատուկ ծառայություններին՝ ամրապնդել կապերը ահաբեկչության աճող սպառնալիքի պայմաններում: Այդ մասին ասված Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի՝ Մոսկվայում ընթացող 43-րդ նիստի մասնակիցներին պետության ղեկավարի հղած ողջույնի ուղերձում, որն ընթերցել Է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«ԱՊՀ-ի երկրների քաղաքացիների համար հիմնական վտանգը բխում Է Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում գործող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից: Ահաբեկիչները փորձում են այդ տարածաշրջանները որպես հենակետ օգտագործել Էքսպանսիայի համար, այստեղ հավաքագրում եւ ուսուցանում են նոր զինյալների, նրանց ուղարկում՝ ապակայունացնելու այլ պետությունների իրադրությունը»,-ասված Է ուղերձում: