Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այց է կատարելու Մոնղոլիա:
Կրեմլի տվյալներով՝ Պուտինը Մոնղոլիա է մեկնում նախագահ Ուխնագին Խուրելսուխի հրավերով։ Նա կմասնակցի Ճապոնիայի զինված ուժերի նկատմամբ խորհրդային և մոնղոլական ուժերի հաղթանակին նվիրված տոնակատարություններին։
Ինչպես նշվում է Կրեմլի մամուլի հաղորդագրությունում, բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Մոնղոլիայի նախագահները կքննարկեն Ռուսաստանի և Մոնղոլիայի միջև համընդհանուր ռազմավարական գործընկերության հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև կքննարկեն արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները։
Նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Վլադիմիր Պուտինը կհանդիպի նաև Մոնղոլիայի խորհրդարանի նախագահի և վարչապետի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը տարածաշրջանային շրջագայության շրջանակներում այցելել էր Մոնղոլիա։ Մինչ այդ Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարը ժամանել էր Վաշինգտոն, այդ ժամանակ էլ հայտարարվել էր երկրների միջեւ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին։