Պուտինը հավանություն է տվել հայեցակարգին, ըստ որի «Բալթյան երկրների, Վրաստանի ու Մոլդովայի հետ մշակութային կապերի զարգացման ժամանակ հաշվի են առնվելու ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության հարցերը»

Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել արտասահմանում Ռուսաստանի մարդասիրական քաղաքականության հայեցակարգին, որում մի կետը վերաբերում է Վրաստանին։

Հայեցակարգի համաձայն՝ բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի հետ հումանիտար և մշակութային հարաբերությունների զարգացման ընթացքում հաշվի են առնվելու ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանության հարցերը։

Փաստաթղթի համաձայն՝ առաջնահերթ խնդիր է մնում երկկողմ հարաբերությունների խորացումը մշակույթի, գիտության, կրթության, երիտասարդական քաղաքականության, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում հետխորհրդային տարածքում՝ ԱՊՀ անդամ երկրների, Վրաստանի օկուպացված շրջանների, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ, որոնք հայեցակարգում նշված են որպես հանրապետություններ, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» հետ։