Պուտինը ցանկանում էր պարտված Ուկրաինա, ՆԱՏՕ-ի անկում, բայց Ուկրաինան կանգնած է, ՆԱՏՕ-ն ուժեղ է, ինչպես երբևէ. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայում ռուսական պատերազմը չի ընթացել Մոսկվայի պլանի համաձայն, և Ռուսաստանը չի հասնում իր ռազմավարական նպատակներին։
Ըստ Սթոլթենբերգի՝ նախագահ Պուտինը ցանկանում էր պարտված Ուկրաինա, ՆԱՏՕ-ի անկում, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մասնատում, բայց Ուկրաինան կանգնած է, ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, քան երբևէ, և Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ամուր միավորված են։
«Դաշնակիցները խոսեցին Ուկրաինային իրենց ամուր աջակցության, ՆԱՏՕ-ի նկատմամբ նրա շարունակական զսպման և պաշտպանության, ինչպես նաև պատերազմի երկարաժամկետ հետևանքների մասին, ներառյալ Ռուսաստանի հանդեպ մեր ապագա վերաբերմունքը: Ուկրաինայում ռուսական պատերազմը չընթացավ Մոսկվայի պլանով։ Նրանք չկարողացան վերցնել Կիևը, նրանք նահանջեցին Խարկովից, և Դոնբասում հիմնական հարձակումը խափանվեց։ Ռուսաստանը չի կարողանում հասնել իր ռազմավարական նպատակներին։ Նախագահ Պուտինը ցանկանում էր պարտված Ուկրաինա, ՆԱՏՕ-ի անկում, ինչպես նաև Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի մասնատում։ Բայց Ուկրաինան կանգնած է, ՆԱՏՕ-ն ուժեղ է, ինչպես երբևէ, Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան ամուր միավորված են: Ուկրաինան կարող է հաղթել այս պատերազմում։ Ուկրաինացիները խիզախորեն պաշտպանում են իրենց հողը։ ՆԱՏՕ-ն միլիարդավոր դոլարներ է հատկացնում Ուկրաինայի անվտանգությանը»,- ասել է Ենս Ստոլտենբերգը Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի հետ առցանց ասուլիսում։