Պուտինը ցանկանում էր ավելի քիչ ՆԱՏՕ իր սահմանների մոտ, բայց հիմա նա ավելի շատ ՆԱՏՕ կստանա. Ենս Ստոլտենբերգ

11:01, 29.06.2022

Պուտինն ավելի քիչ ՆԱՏՕ էր ուզում իր սահմանների մոտ, բայց հիմա նա ավելի շատ ՆԱՏՕ կստանա,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Ֆինլանդիայի, Թուրքիայի և Շվեդիայի կողմից եռակողմ հուշագրի ստորագրումից հետո։

Նրա խոսքով, դա ազդանշան է Վլադիմիր Պուտինին, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում նոր երկրների համար։

«Սա ազդանշան է նախագահ Պուտինին, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում նոր երկրների համար։ Սա նրա ուզածի հակառակն է։ Նա ավելի քիչ ՆԱՏՕ էր ուզում իր սահմանների երկայնքով, իսկ հիմա ավելի շատ ՆԱՏՕ կստանա»,- ասել է նա։

Նմանատիպ