Հարու Բաշոյի 11-րդ օրը իր հինգերրորդ պարտությունն է կրել Լևան Գորգաձեն: Վրաց մարտիկը սուպերմրցաշարին մրցել է անընդմեջ երկու օձեկիի հետ: Այս անգամ նրա մրցակիցը ճապոնացի չեմպիոն Տակայասուն էր:
Վնասվածք ունեցող Տոչինոշինը իր առավելությունը կորցրել է հենց դիմակայության սկզբից և մի քանի անգամ փորձել է ուղղել իրավիճակը, սակայն անարդյունք:
Տոչինոշինի բալանսը 6/5 է, վրաց մարտիկը մնացած ունի բարդ հանդիպումներ, որը բարդացնում է նրա նպատակը: Հիշեցնենք, որ օձեկի կոչումը պահպանելու համար նա պետք է գրանցի դրական բալանս, դրա համար նա մնացած 4 դիմակայությունում պետք է հաղթի առնվազն երկու անգամ:
Վաղը Տոչինոշինի մրցակիցը լինելու է սումոյի պատմությունում ամենահզոր մարտիկը, Հարու Բաշոյի անպարտելի չեմպիոն ՝ Հակուհոն: