Պրահայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Քառակողմ հանդիպումը կանցկացվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում։

Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։