Պրահայում կայացել է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի դեմ առ դեմ հանդիպումը
Պրահայում կայացել է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի դեմ առ դեմ հանդիպումը

Պրահայում կայացել է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի դեմ առ դեմ հանդիպումը։

Սա երկու երկրների կառավարությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ անցյալ տարի Երևանն ու Անկարան ցանկություն հայտնեցին վերականգնել հարաբերությունները։

Չեխիայի մայրաքաղաքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Նիկոլ Փաշինյանը զրուցել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման շուրջ։

Հիշեցնենք, որ հունվարին Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն անցկացրել են առաջին բանակցությունները վերջին 10 տարում։ Կողմերն այս հանդիպումը գնահատել են որպես դրական և կառուցողական։ Փետրվարին Երևանից Ստամբուլ թռիչքներ են նշանակվել։