Պրահայից հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել Վրաստանի 89 քաղաքացի
Պրահայից հատուկ չվերթով հայրենիք է վերադարձել Վրաստանի 89 քաղաքացի

Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված ավիաչվերթի շրջանակներում, այսօր Պրահայից չվերթ է կատարվել Բաթումիի ուղղությամբ: Հայրենիք է վերադարձել Վրաստանի 89 քաղաքացի:

Համակարգող խորհրդի կողմից սահմանված ավիաչվերթների շրջանակներում արդեն իրականացվել են չվերթներ աշխարհի տարբեր քաղաքներից, այդ թվում, Բեռլինից, Վիեննայից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից, Լարնակայից, Ամստերդամից, Պեկինից, Հռոմից, Փարիզից և այլն:

Նշված չվերթից օգտվել են Վրաստանի քաղաքացիները Չեխիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Լեհաստանից և Ավստրիայից:

Առաջիկայում նախատեսված է իրականացնել չվերթներ Աթենքից, Ամստերդամից և Բեռլինից, ինչպես նաև, Հորդանանից և Սաուդյան Արաբիայից: