Պրահայի կենտրոնում հյուրանոց է այրվում, կա 2 զոհ, մոտ 40 վիրավոր
Պրահայի կենտրոնում հյուրանոց է այրվում, կա 2 զոհ, մոտ 40 վիրավոր

Պրահայի կենտրոնում երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Eurostars David չորս աստղանի հյուրանոցում, հաղորդվում է 2 զոհի և մոտ 40 վիրավորի մասին, հայտնում է  Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքային հրշեջ ծառայության ներկայացուցիչ Պետր Կոլոուխին:

«Հայտարարվել է երրորդ աստիճանի բարդության հրդեհի մասին, չորրորդը հայտարարվում  է միայն արտակարգ իրավիճակների դեպքում: Դեպքի վայրում աշխատում են բոլոր քաղաքներիի հրշեջ վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև  կամավորները: Հյուրանոցից տարհանվում են հյուրերը: Կան տվյալներ երկու մահացածների և մոտ 40 վիրավորների մասին, նրանց թվում երկուսը մեր գործընկերներն են», – ասել է Կոլոուխը:

Բժիշկափրկարարական ծառայությունը նույնպես հայտնում է նաև 40 վիրավորի մասին:

Eurostars David-ը գտնվում է Նապլավնի փողոցում` Պրահայի պատմական կենտրոնում գտնվող Մասարակ հրապարակի մոտ: Հրդեհի ժամանակ հյուրանոցում եղել է մոտ 50 մարդ: