Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայի համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ:
Առկա տեղեկությունների համաձայն՝ հրաձգությունը տեղի է ունեցել Յան Պալախ հրապարակում գտնվող Կարլի համալսարանում։ Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։
Ոստիկանությունը շրջափակել է հրապարակն ու դրա հարակից տարածքը։ Իրավապահները քաղաքացիներին հորդորում են մնալ տանը: