Պրագայում հանդիպմամբ դե-ֆակտո նախապատրաստվում է Վրաստանի և Ռուսաստանի լիդերների ապագա հանդիպումը. Գրիգորի Կարասին
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարում է, որ Պրագայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպմամբ դե-ֆակտո նախապատրաստվում է Վրաստանի և Ռուսաստանի լիդերների ապագա հանդիպումը:
Հարցին, քննարկում է թե ոչ ռուսական կողմը Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպումը, Գրիգորի Կարասինը պատասխանել է.
«Նման հանդիպումը, այսպիսի բարձր մակարդակով լուրջ քաղաքական իրադարձություն է: Այստեղ, Պրագայում հանդիպմամբ դե-ֆակտո պատրաստում ենք նման հանդիպումը ապագայում: Եթե որևէ բան կարող ենք առաջարկել երկու երկրների լիդերներին, թե ինչ պետք է քննարկեն հանդիպման ժամանակ, ապա իսկապես կգնանք այդ քայլին, սակայն դա դեռ հիպոթեթիկ է»,-նշել է Գրիգորի Կարասինը:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Ռուսաստանի առաջնորդի հետ բանակցության ձևաչափի մասին հայտարարություն է արել մայիսի 16-ին:
«Միշտ ասում եմ, որ երազում եմ այն օրը, երբ Ռուսաստանի լիդերի հետ կզրուցեմ, ոչ թե նրա իմիջից ելնելով, այլ այն հետաքրքրություններից ելնելով, որը ունի յուրաքանչյուր ռուս ընտանիք»,-հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan