Պորտուգալիայում ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու, ովքեր կասկածվում են անփութության պատճառով անտառային հրդեհներ բռնկելու մեջ
Պորտուգալիայի ոստիկանությունը անտառային հրդեհների հետ կապված 14 կասկածյալի է ձերբակալել, իրավապահները ենթադրում են, որ հրդեհները կարող են սկսվել այս մարդկանց անփութության պատճառով։
Վերջին տվյալներով, Պորտուգալիայում բռնկված հրդեհների հետեւանքով առնվազն յոթ մարդ է զոհվել։ Ավերվել են տասնյակ տներ և տասնյակ հազարավոր հեկտար անտառներ։ Իրավապահները կասկածում են, որ կրակի հետևում կարող են լինել հանցավոր նշաններ, քանի որ հրդեհը բռնկվել է գիշերը և տարօրինակ հանգամանքներում։
Ըստ հետազոտողների՝ հրդեհների հզորացման պատճառն այն է, որ կլիմայի փոփոխության պատճառով անտառները չափազանց չոր են։ Իրավիճակը բարդացնում է ուժեղ քամին: