Պորտուգալիայում հազարավոր մարդիկ բողոքում են անշարժ գույքի գնման և վարձակալության թանկացման դեմ
Պորտուգալիայի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել։ Հազարավոր մարդիկ բողոքում են անշարժ գույքի առք ու վարձակալության թանկացման դեմ։ «Արդարության կյանք» շարժման անդամների կարծիքով՝ վերջին երկու տարում իրավիճակը թեկուզ մի փոքր չի բարելավվել։
Պորտուգալիայի աջ կենտրոնամետ կառավարությունը հայտարարել է, որ կներկայացնի երկու միլիարդ եվրոյի ծախսերի փաթեթ, որի նպատակն է մինչև 2030 թվականը կառուցել մոտ 33,000 տուն, սակայն ցուցարարներն այլևս չեն հավատում նման խոստումներին:
«Կառավարությունները հանդես են գալիս տարբեր քաղաքականություններով և նոր միջոցառումների փաթեթներով, բայց բնակարանային առումով իրավիճակը երկրում միայն վատանում է»,- ասում են հանրահավաքի մասնակիցները։