Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոն ժամանել է Կիև։
Ինչպես նա ասաց Ուկրաինայի մայրաքաղաք ժամանելուն պես, այս այցը, նախևառաջ, աջակցության արտահայտություն է, որը շարունակվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ անարդար ագրեսիայի հենց սկզբից։
Նրա խոսքով՝ Պորտուգալիան կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին։
«Կիև կատարած այս այցը հատկապես կարևոր է, քանի որ մենք գտնվում ենք մի երկրում, որը ենթարկվել է հարձակման, հարձակման է ենթարկվում և գտնվում է պատերազմական վիճակում։ Ավելի քան որևէ այլ երկիր, այն, բնականաբար, կարիք ունի մեր համերաշխության և մոտիկության, չհաշված մեր հավատարմությունը։ Սա է այն, ինչ մենք առաջարկում ենք», – ասաց Պորտուգալիայի վարչապետը։
Լուիշ Մոնտենեգրոն արդեն հանդիպել է Վլադիմիր Զելենսկիի հետ։
Ինչպես Ուկրաինայի նախագահը գրել է սոցիալական ցանցերում, առաջնորդները հարգանքի տուրք են մատուցել զոհված ուկրաինացի զինվորներին։
«Այսօր Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի հետ միասին մենք հարգանքի տուրք ենք մատուցել մեր զոհված զինվորների հիշատակին։ Հավերժ հիշատակ մեր բոլոր պաշտպաններին, բոլոր ուկրաինացիներին, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը Ուկրաինայի կյանքի համար», – գրել է Ուկրաինայի առաջնորդը։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա Պորտուգալիայի վարչապետի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա։
Ինչպես հայտնի է, Լուիս Մոնտենեգրոն կհանդիպի նաև իր ուկրաինացի գործընկեր Յուլիա Սվիրիդենկոյի և խորհրդարանի խոսնակ Ռուսլան Ստեպանչուկի հետ։