Պորտուգալիայի ոստիկանությունը  ստուգումներ է անց կացնում ֆինանսների նախարարի գրասենյակում
Պորտուգալիայի ոստիկանությունը  ստուգումներ է անց կացնում ֆինանսների նախարարի գրասենյակում

Պորտուգալիայի ոստիկանությունը  ստուգումներ է անց կացնում ֆինանսների նախարարի գրասենյակում: Մարիո Սենտենույի գերատեսչությունում պարզաբանում են, որ համագործակցում են հետաքննության հետ և իրավապահներին ներկայացրել են բոլոր համապատասխան փաստաթղթերը:

Տեղական մամուլը գրում է, որ խուզարկությունը կապված է «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի նախագահի ընտանիքի անդամների կողմից հարկերը չվճարելու հետ:

Ինչպես նշվում է, այս հանցավոր գործողության հետ կապ ունի նաև երկրի ֆինանսների նախարարը: Անձամբ Սենտենուն ժխտում է  իր կապը այս գործողության հետ:

Նշենք, որ Պորտուգալիայի նորընտիր ֆինանսների  նախարարը «Բենֆիկա» ակումբի երկրպագուն  է: Նրան քիչ առաջ քննադատել են այն բանի համար, որ վերջինս պահանջել է իրեն տրամադրել «Բենֆիկա» և «Պորտո» ակումբների հանդիպման նախագահական նստատեղիների տոմսերը: