Պորտուգալիայի նախագահ Անտոնիու Խոսե Սեգուրուն ստորագրել է օրենք, որն արգելում է հանրային վայրերում դեմքը ծածկելը
Պորտուգալիայի նախագահ Անտոնիու Խոսե Սեգուրուն ստորագրել է օրենք, որն արգելում է հանրային վայրերում դեմքը ծածկելը: Այս մասին տեղեկությունը տարածում է «Եվրոնյուզ»-ը:
«Դեմքը պետք է դիտարկվի որպես մարդու ինքնության և հաղորդակցության կենտրոնական տարր», – ասված է Սեգուրուի տարածած հայտարարության մեջ:
Օրենքը, որը տեղական լրատվամիջոցներն անվանում են «բուրքայի օրենք», խորհրդարանն ընդունել էր հուլիսին: Դրան աջակցել են իշխող աջակողմյան կոալիցիան և ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները, մինչդեռ ձախակողմյան կուսակցությունները դեմ են արտահայտվել:
Օրենքն արգելում է հանրային տարածքում այնպիսի հագուստ կրելը, որը հանգեցնում է դեմքը ծածկելուն կամ անձի իմացությունը/նույնականացումն անհնարին դարձնելուն: Նաև արգելվում է անձին ստիպել ծածկել դեմքը՝ կապված սեռի, կրոնի, տարիքի կամ ծագման հետ:
Պորտուգալիայում օրենքը խախտողները կտուգանվեն 150-ից մինչև 3000 եվրոյով: Բացառություն կկազմեն առողջական վիճակի, մասնագիտական գործունեության, արվեստի կամ եղանակային պայմանների հետ կապված դեպքերը, ինչպես նաև կրոնական հաստատությունները, դիվանագիտական առաքելությունները և օդանավերը: