Պորտուգալիայի բանտերից մեկից հինգ բանտարկյալ է փախել, որոնցից մեկը վրացի է
Պորտուգալիայի բանտերից մեկից հինգ բանտարկյալ է փախել, որոնցից մեկը վրացի է

Պորտուգալիայի բանտերից մեկից հինգ բանտարկյալ է փախել, որոնցից մեկը վրացի է։ Դատապարտյալները փախել են մայրաքաղաք Լիսաբոնից 70 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Valle de Judes խիստ ռեժիմի բանտից։ Այս մասին հայտնում են պորտուգալական լրատվամիջոցները։

Փախած բանտարկյալների թվում են երկու պորտուգալացի, մեկ արգենտինացի, ինչպես նաև բրիտանացի, ով ինը տարվա ազատազրկում էր կրում առևանգման և կողոպուտի համար։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պորտուգալացին դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների համար, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառություն, գողություն, կողոպուտ և առևանգում։ Մյուս երեքը պատիժ էին կրում այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են գողությունը, առևանգումը և կողոպուտը:

Պորտուգալիայի քրեակատարողական ծառայության տվյալներով՝ բանտարկյալները շաբաթ առավոտյան սանդուղքով բարձրացել են պատի վրայով, երբ օգնություն են ստացել դրսից։ Պորտուգալիայի բանտապահների ազգային միությունը ասում է, որ փախած բանտարկյալները չափազանց վտանգավոր են: Գործակալությունը քաղաքացիներին հորդորում է չմոտենալ իրենց։ Պորտուգալիայի ոստիկանությունը նրանց ձերբակալելու համար միջազգային օգնություն է խնդրել։