Պորտուգալիան տարածել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարություն
Պորտուգալիան հաստատում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցությունը,- այս մասին ասվում է Պորտուգալիայի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում:
«Պորտուգալիայի կառավարությունը հաստատում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Խստիվ դատապարտում է Սիրիայի ռեժիմի որոշումը, հաստատել դիվանագիտական հարաբերությունների Վրաստանի անջատողական շրջանների՝ Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» հետ, որը միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի ակնհայտ խախտում է, ՄԱԿ-ի կանոնակարգի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն»,- հասվում է Պորտուգալիայի կառավարության հայտարարությունում: