Պորտուգալիան օգնություն է խնդրում Եվրամիությունից՝ Մադեյրա կղզում բռնկված հրդեհների պատճառով
Պորտուգալիան օգնություն է խնդրում Եվրամիությունից՝ Մադեյրա կղզում բռնկված հրդեհների պատճառով։
Պորտուգալական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ Մադեյրա կղզում հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված անտառին։ Աղետի դեմ պայքարելու համար Պորտուգալիան օգնություն խնդրեց Եվրոպական միությունից։
«Առաջիկա ժամերին մենք կակտիվացնենք Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը»,- ասվում է Պորտուգալիայի կառավարության հայտարարության մեջ։
Հրդեհը բռնկվել է օգոստոսի 14-ին Մադեյրայի Ռիբեյրա Բրավայի մունիցիպալիտետում, որից հետո ուժեղ քամու պատճառով տարածվել է հարևան համայնքներում։ Արբանյակի ստացած տվյալների համաձայն՝ օգոստոսի 20-ի դրությամբ հրդեհի հետեւանքով այրվել է կղզու տարածքից 4392 հեկտար։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ծխից թունավորման վտանգի պատճառով հրդեհի տարածման շրջանից մոտ 200 մարդ է տարհանվել։ Զոհերի և մահացածների մասին տեղեկություններ չկան։ Պորտուգալական RTP ռադիոկայանին տված հարցազրույցում Քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային ծառայության նախագահ Անտոնիո Նունյեսն ասել է, որ հրդեհի պատճառած վնասը դեռ մեծ չէ, թեև հրդեհը արագորեն մոտենում է պահպանվող անտառային տարածքին։