Պորտուգալական լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակում Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին՝ Վրաստանում կհանգստանաք ինչպես տանը
Պորտուգալական «Opcaoturismo» և «viagens.sapo» ճանապարհորդական հրատարակությունները լայնածավալ հոդվածներ են նվիրում Վրաստանի արկածային ճանապարհորդական ուղղություններին:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները Վրաստան են մեկնել Զբոսաշրջության ազգային վարչության պրես-տուրի շրջանակներում։ Հոդվածների և «Instagram»-ի գրառումների միջոցով պորտուգալացի լրագրողներն ընթերցողներին և սոցցանցի օգտատերերին ներկայացրել են վրացական մշակութային ժառանգությունը, պահպանվող տարածքները և վրացական խոհանոցը։
«Վրաստանում կհանգստանաք ինչպես տանը։ Կարծում եմ՝ այս կարգախոսն ամենից հարմար կլինի պորտուգալացի զբոսաշրջիկներին։ Վրաստանն առանձնանում է իր մարդկանցով, լանդշաֆտով և բնությամբ։ Պորտուգալիայի հետ շատ նմանություններ կան, ավանդույթների և արժեքների հետ»,- գրում է «Opcaoturismo»-ի լրագրողը, ով ճամփորդել է Վրաստանում:
Պրես-տուրի հինգ մասնակիցներ այցելել են Թբիլիսի, Մցխեթա, Ուլլիսցիխե և Քվիշխեթի։ Բլոգերներն ու լուսանկարիչները եղել են Բաղդաթիում և Սաիրմեում, Վանիում, Մարտվիլիում, Գորդի գյուղում։ Նրանք եղել են Պրոմեթևսի քարանձավում և Ծղալտուբոյում։
Պրես-տուրը կայացել է Պորտուգալիայում Վրաստանի դեսպանատան ներգրավմամբ։ Պրես-տուրի նպատակն է մասսայականացնել Վրաստանի զբոսաշրջային ներուժը Պորտուգալիայում և ներգրավել նոր զբոսաշրջային հոսքեր։
Տեղեկությունը տարածում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։