Պոլտավայում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, վիրավորվել է 219 մարդ
Պոլտավայում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, վիրավորվել է 219 մարդ։ Տեղեկությունը տարածում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացվել Ռազմական կապի ինստիտուտի շենքերի և հիվանդանոցի վրա։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Դմիտրի Լազուտկինի խոսքով՝ հարձակման պահին ինստիտուտում ուսումնական գործընթացն էր ընթանում։
Հարձակման հետևանքով շենքի մի մասը փլուզվել է։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակ հավանաբար մնացել է մնալ 15 մարդ։ Տեղում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Վաղվանից Պոլտավայի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել։