Պոլիտիկո. Եվրամիությունը պատրաստվում է բոյկոտել Հունգարիայի կողմից կազմակերպված արտաքին գործերի նախարարությանը
Եվրամիության արտաքին գործերի նախարարները պատրաստվում են բոյկոտ հայտարարել Հունգարիայի կողմից կազմակերպված նախարարական նիստը և նախատեսում են այլընտրանքային հանդիպում անցկացնել օգոստոսին, այս մասին գրում է Պոլիտիկոն։
Տեղեկության համար՝ Հունգարիան, որը ռոտացիայի սկզբունքով նախագահում է Եվրամիության խորհուրդը, օգոստոսի 28-29-ը Բուդապեշտում պատրաստվում է արտգործնախարարների հանդիպում անցկացնել։
Ինչպես գրում է Պոլիտիկոն, Հունգարիայի վարչապետի այցերը Մոսկվա և Պեկին զայրացրել են ԵՄ անդամ երկրներին, այդ իսկ պատճառով ԵՄ ԱԳ նախարարները ուղիներ են փնտրում՝ խուսափելու «Օրբանի քարոզչական շոու»-ին մասնակցելուց։
Տեղեկություններ են տարածվում, որ այդ նպատակով Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջոզեֆ Բորելին Օրբանի կազմակերպած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին կկանչի «ֆորմալ» հանդիպման։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս ծրագիրն արդեն ոչ պաշտոնապես քննարկվել է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ Այս շաբաթ Բորելը նրան կներկայացնի Եվրամիության 27 անդամ երկրների ներկայացուցիչներին։
Պոլիտիկոի հետ զրույցում անանուն աղբյուրը նշում է, որ Օրբանի կազմակերպած գագաթնաժողովը բոյկոտ հայտարարելով՝ ԵՄ ԱԳ նախարարները ցանկանում են ցույց տալ, որ «Հունգարիան ԵՄ-ի անունից չի խոսում»։