«Պոլիտիկո» - Եվրամիությանը նոր անդամ երկրները կարող են միանալ առանց լիարժեք քվեարկության իրավունքի
Եվրամիությանը նոր անդամ երկրները կարող են միանալ առանց լիարժեք քվեարկության իրավունքի։ Ինչպես հաղորդում է «Պոլիտիկոն»՝ հղում անելով երեք եվրոպացի դիվանագետների և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի, Եվրամիության անդամակցության կանոնները փոխելու նախաձեռնությունը դեռևս քննարկման վաղ փուլում է և պետք է հաստատվի բոլոր անդամ պետությունների կողմից։
«Պոլիտիկոյի» տվյալներով՝ նախաձեռնության գաղափարն այն է, որ նոր անդամը կստանա լիարժեք իրավունքներ, երբ Եվրամիությունը վերանայի իր գործունեության կանոնները՝ առանձին երկրների համար վետոյի կիրառումը դժվարացնելու համար։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ այս առաջարկով Եվրամիության ընդլայնմանը աջակցող երկրները, ինչպիսիք են Ավստրիան և Շվեդիան, փորձում են նոր շունչ հաղորդել ընդլայնման գործընթացին, որն այժմ արգելափակված է Հունգարիայի և մի շարք այլ երկրների կողմից։
Ինչպես հաղորդում է Politico-ն, նախաձեռնությունը թույլ կտա Եվրամիության անդամակցության ճանապարհին գտնվող երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան և Մոնտենեգրոն, անդամակցության սկզբնական փուլերում օգտվել անդամակցության առավելություններից, բայց առանց վետոյի իրավունքի։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, գաղափարը ներկայումս ոչ պաշտոնապես քննարկվում է Եվրամիության երկրների և Եվրոպական հանձնաժողովի միջև։