«Պոլիտիկո» - Վիկտոր Օրբանի դաշինքը անհրաժեշտ աջակցություն է ստացել Եվրախորհրդարանում քաղաքական խմբի ստեղծման համար
«Պոլիտիկո» - Վիկտոր Օրբանի դաշինքը անհրաժեշտ աջակցություն է ստացել Եվրախորհրդարանում քաղաքական խմբի ստեղծման համար

Politico-ի փոխանցմամբ՝ Վիկտոր Օրբանի դաշինքը անհրաժեշտ աջակցություն է ստացել Եվրախորհրդարանում քաղաքական խմբի ստեղծման համար։

Ինչպես գրում է «Politico»-ն, բելգիական «Ֆլամանդական շահը» դարձավ յոթերորդ քաղաքական կուսակցությունը, որը միացավ Օրբանի աջակողմյան «Հայրենասերները հանուն Եվրոպայի» խմբին։ Մինչ այդ նույն խմբին միացել էին հոլանդացի և իսպանացի ուլտրաաջերը։

Եվրախորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ որպես քաղաքական խումբ պաշտոնապես գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ առնվազն 23 եվրոպատգամավոր, որոնք ներկայացնում են յոթ երկրներ։

Օրբանի քաղաքական խումբը Եվրախորհրդարանում ներկայումս միավորում է քաղաքական կուսակցություններին Հունգարիայից, Ավստրիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Բելգիայից, Իսպանիայից և Նիդեռլանդներից։