«Պոլիտիկո» – Ջասթին Թրյուդոն հեռախոսով խոսել է Դոնալդ Թրամփի հետ Կանադայից ապրանքների ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հայտարարությունից հետո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսով զրուցել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է կանադական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնելու մտադրության մասին, գրում է Politico-ն։
Կանադայի վարչապետի խոսքով՝ ինքը «լավ» զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։
«Մենք ուղղակիորեն խոսել ենք փաստերի մասին, այն մասին, թե որքան ինտենսիվ և արդյունավետ է հաղորդակցությունը մեր երկու երկրների միջև տարբեր ուղղություններով»,- ասել է Թրյուդոն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախագահության առաջին իսկ օրվանից կտրուկ կբարձրացնի Մեքսիկայից, Կանադայից և Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը։ Թրամփն ասել է, որ այդ քայլը պատասխան է անօրինական ներգաղթին և «հանցագործությունների և թմրանյութերի» հոսքին սահմանով: