Պոլիտիկո. Իսպանիայի կառավարությունը արգելել է իր դեսպանատներին և հյուպատոսություններին արտասահմանում սուրոգատ մայրերի կողմից ծնված երեխաների գրանցումը

16:52, 30.04.2025

Իսպանիայի կառավարությունը արգելել է իր դեսպանատներին և հյուպատոսություններին արտասահմանում սուրոգատ մայրերի կողմից ծնված երեխաների գրանցումը։ Կանոնակարգը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից և չեղարկում է գրանցման ընթացիկ գործընթացները։

Այս մասին տեղեկացնում է «Պոլիտիկո»-ն։

Հրատարակության տեղեկացմամբ՝ ԵՄ որոշ երկրներում սուրոգատությունը արգելված է, սակայն քաղաքացիները շրջանցում են այս արգելքը՝ սուրոգատ մայրեր ներգրավելով արտասահմանում և երեխաներին գրանցելով այլ երկրներում։

Սուրոգատությունն Իսպանիայում արգելված է 2006 թվականից։ Սակայն տարիներ շարունակ իսպանացի զույգերը հաջողությամբ գրանցում էին սուրոգատ մայրերի միջոցով ծնված երեխաներին այլ երկրներում։ Իրավիճակը փոխվեց անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Իսպանիայի գերագույն դատարանը որոշեց, որ այս պրակտիկան անօրինական է։

Նշենք, որ անցյալ տարի Իտալիայի կառավարությունը սուրոգատության միջոցով երեխա ունենալու նպատակով արտերկիր մեկնելը ճանաչեց որպես քրեական հանցագործություն։

Նմանատիպ