Պոլիտիկո.Հարցման համաձայն՝ եվրոպացիների մեծ մասն ասում է, որ իրենց երկրում կոռուպցիան լայն տարածում ունի
Եվրոպացիների մեծ մասն ասում է, որ իրենց երկրում կոռուպցիան համատարած է, այս մասին հայտնում է Պոլիտիկոն հիմնվելով Եվրոբարոմետր-ի հարցման վրա։
Եվրոբարոմետրի հետազոտության համաձայն՝ եվրոպացիների 68 տոկոսը նշել է, որ կոռուպցիան լայն տարածում ունի, ամենաբարձր տոկոսը Հունաստանի (98 տոկոս), Պորտուգալիայի (96 տոկոս), Մալթայի (95 տոկոս) և Սլովենիայի (95 տոկոս) բնակիչների շրջանում է:
Ամենացածր տոկոսները գրանցվել են Ֆինլանդիայում (18 տոկոս), Դանիայում (26 տոկոս) և Լյուքսեմբուրգում (43 տոկոս):
Եվրոպացիների մոտ մեկ քառորդը (27 տոկոս) ասել է, որ իրենք անձամբ են կոռուպցիայի զգացել առօրյա կյանքում, իսկ 75 տոկոսն ասել է, որ բիզնեսն ու քաղաքականությունը չափազանց սերտորեն կապված են՝ պայմաններ ստեղծելով կոռուպցիայի ծաղկման համար:
Հարցումը հրապարակվել է Եվրահանձնաժողովի Օրենքի գերակայության ամենամյա զեկույցին կից, որը նախանշում է ԵՄ անդամ երկրներում հակակոռուպցիոն միջոցառումները:
Politico-ն գրում է, որ 2024 թվականի զեկույցը մտահոգություններ է առաջացրել ԵՄ-ում «որոշ քրեական արդարադատության բարեփոխումների» վերաբերյալ, որոնք «կխաթարեն կոռուպցիայի դեմ պայքարը»։
Ուսումնասիրությունը առանձնացրել է Սլովակիան, որտեղ օրենսդիրները փետրվարին հաստատել են կոռուպցիայի և խարդախության համար պատիժները նվազեցնելու ծրագիրը, և Իտալիան, որը վերջերս ապաքրեականացրել է պաշտոնեական դիրքի չարաշահումը: