Պոլիտիկո - Գրանադայի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում ասվում է, որ Եվրամիությունը նախատեսում է ուժեղացնել իր պաշտպանական կարողությունները՝ Ռուսաստանին դիմակայելու համար՝ սպառնացող գլոբալ միջավայրի պայմաններում
Եվրամիության ընդլայնումը կամրապնդի Եվրոպայի ինքնիշխանությունը և աշխարհառազմավարական ներդրում է մեր մայրցամաքի խաղաղության, անվտանգության, կայունության և բարգավաճման համար,- ըստ լրատվամիջոցների՝ այս մասին նշված է Գրանադայի գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։
Հոկտեմբերի 5-ին Իսպանիայում տեղի կունենա եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որտեղ կքննարկվեն մայրցամաքի կարեւոր հարցեր։
Արեւմտյան լրատվամիջոցները գրում են, որ այսպես կոչված Գրանադայի հռչակագիրը նպատակ ունի նախապատրաստել հաջորդ Եվրոպական հանձնաժողովի քաղաքական ուղղությունը, որը կզբաղվի տարբեր խնդիրներով, ինչպիսիք են մրցունակությունը, միգրացիան և ընդլայնումը:
Փաստաթղթի համաձայն՝ և՛ ԵՄ-ն, և՛ ապագա անդամ երկրները պետք է պատրաստ լինեն, և «Միությունը պետք է իրականացնի անհրաժեշտ ներքին աշխատանք» ընդլայնման հարցում։
Հռչակագրի նախագծում նշվում է նաև, որ ԵՄ-ն մտադիր է ուժեղացնել իր պաշտպանունակությունը՝ գլոբալ սպառնացող միջավայրի պայմաններում Ռուսաստանին դիմակայելու համար։