«Պոլիտիկո». Գերմանիայի կառավարությունը կդադարեցնի Ուկրաինային նոր ռազմական օգնության մատակարարումը
Գերմանիայի կառավարությունը կդադարեցնի Ուկրաինային նոր ռազմական օգնության մատակարարումը։
Այս մասին հայտնում է «Պոլիտիկո» հրատարակությունը՝ հենվելով գերմանական լրատվամիջոցների վրա։
Ըստ լրատվամիջոցի՝ դա կապված է Գերմանիայի իշխող կոալիցիայի՝ ծախսերը կրճատելու ծրագրի հետ։
Ինչպես գրում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) հրատարակությունը, նոր օգնության հատկացման մորատորիումն արդեն ուժի մեջ է, այն կտարածվի նոր օգնության վրա և չի տարածվի արդեն հաստատված փաթեթների վրա։
Օգոստոսի 5-ին Գերմանիայի պաշտպանության նախարարություն ուղարկված նամակում ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները նշում է, որ ֆինանսավորման հատկացումը կգա ոչ թե Գերմանիայի դաշնային բյուջեից, այլ ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։
Նշենք, որ Գերմանիան Կիևին Եվրոպայում ռազմական օգնության ամենամեծ մատակարարն է։