Պոլիտիկո. Էմանուել Մակրոնի դաշնակիցները վախենում են, որ արտահերթ ընտրությունների որոշումը կարող է հանգեցնել աղետի
Ֆրանսիայի նախագահի դաշնակիցները մտավախություն ունեն, որ Էմանուել Մակրոնի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը կարող է աղետի հանգեցնել։
Այս մասին նշվում է Պոլիտիկոյի հոդվածում։
Մակրոնի խորհրդարանական կոալիցիայի անդամներից մեկը հրապարակման հետ զրույցում նշում է, որ Ֆրանսիայի նախագահի դեմքն այլեւս չի ցուցադրվելու նրա նախընտրական քարոզարշավի պաստառի վրա։
Ելիսեյան պալատն իսկապես չհասկացավ Ֆրանսիայում տիրող «հականախագահական» տրամադրությունները»,- ասել է Մակրոնի «Վերածնունդ» խորհրդարանական խմբի անդամը։
Պոլիտիկոն հարցումների հիման վրա գրում է, որ ֆրանսիացիներն իրենց նախագահին համարում են ավտորիտար։