«Պոլիտիկո». ԱՄՆ-ն այսօր կնախաձեռնի Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ
Ամերիկայի Միացյալ Նահանգները մայիսի 10-ին կնախաձեռնի Ուկրաինային 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ։ Այս մասին տեղեկություն է գրում «Politico»-ն։
Ինչպես գրում է «Պոլիտիկո»-ն, պատճառն այն է, որ Ռուսաստանը հավանաբար արդեն զանգվածային հարձակումներ է սկսել Խարկովի վրա։
Օգնության փաթեթը կտրամադրվի ԱՄՆ ռազմական պահեստներից և կներառի Patriot հրթիռներ, Ստինգեր զենիթահրթիռներ և այլ զինամթերք: