«Պոլիտիկո». ԱՄՆ-ը չի բացառում, որ Ռուսաստանը Ուկրաինայում մարտի դաշտում դիրքերի կորցնելու դեպքում, կրկին կարող է քիմիական զենք կիրառել
ԱՄՆ-ը չի բացառում, որ Ռուսաստանը Ուկրաինայում մարտի դաշտում դիրքերի կորցնելու դեպքում, կրկին կարող է քիմիական զենք կիրառել։ Այս մասին հայտնում է «Պոլիտիկո»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան և պաշտպանության նախարարության վեց անանուն աղբյուրների։
Հրատարակության համաձայն՝ այս փուլում ԱՄՆ հետախուզություն տվյալներում չկա տեղեկատվություն, որը կմատնանշեր Ուկրաինայում քիմիական հարձակման մոտալուտ լինելը։ Այնուամենայնիվ, Պենտագոնն աշնանը թիմեր ուղարկեց Արևելյան Եվրոպա՝ զինված ուժերին սովորեցնելու, թե ինչ անել քիմիական կամ կենսաբանական սպառնալիքի դեպքում: Նաև ԱՄՆ-ը Կիևին տրամադրեց քիմիական, կենսաբանական և միջուկային պաշտպանության միջոցներ։
Ջո Բայդենի վարչակազմը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը կարող է սկզբում օգտագործել քիմիական զենք, իսկ հետո դիմել ՆԱՏՕ-ի հետ միջուկային առճակատման, եթե շարունակի կորցնել դիրքերը մարտի դաշտում։