Պոլիտիկո. Ամերիկյան ՄԱՔՍԱՐ-ը արբանյակային ընկերությունը սահմանափակել է հասանելիությունը Ուկրաինայի մհամար, հնարավոր է, որ Թրամփի որոշումը դադարեցնի հետախուզական տվյալների փոխանակումը
Ամերիկյան ՄԱՔՍԱՐ-ը արբանյակային ընկերությունը սահմանափակել է հասանելիությունը Ուկրաինայի մհամար, հնարավոր է, որ Թրամփի որոշումը դադարեցնի հետախուզական տվյալների փոխանակումը:
Հրատարակությունը, վկայակոչելով ՄԱՔՍԱՐ-ի օգտատերերից մեկի տեղեկությունը, գրում է, որ ընկերությունը որոշումը բացատրել է «ադմինիստրատիվ խնդրանքով»։
Ըստ Պոլիտիկոի՝ ՄԱՔՍԱՐ-ի կողմից սահմանափակումը կարող է պայմանավորված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշմամբ՝ դադարեցնել Ուկրաինային ամերիկյան ռազմական հետախուզական տվյալների տրամադրումը։
Պոլիտիկո-ն գրում է, որ այս արգելքը վերաբերում է ոչ միայն պետական հաստատություններին, այլև ամերիկյան ընկերություններին ու առեւտրային ծառայություններին, որոնք արբանյակային տվյալներ են տրամադրում Ուկրաինային։
ՄԱՔՍԱՐ-ը ուկրաինացի օգտատերերի համար արբանյակային առևտրային պատկերների առաջատար մատակարարներից է, որն օգտագործվում է գնահատելու ռուսական զորքերի տեղաշարժը և հիմնական ենթակառուցվածքներին հասցված վնասը: