«Politico» - Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ քաղաքական խումբը Իլոն Մասկին առաջադրել է Սախարովի անվան մրցանակի
Եվրախորհրդարանի «Ինքնություն և ժողովրդավարություն» ծայրահեղ աջ քաղաքական խումբը Իլոն Մասկի թեկնածությունն առաջադրել է Եվրոպական միության մարդու իրավունքների բարձրագույն մրցանակի համար։ Այս մասին տեղեկություն է տարածում «Politico»-ն։
«Ինքնություն եւ ժողովրդավարություն» փաստաթղթում նշվում է Մասկի որոշումը, այսպես կոչված Twitter-ի ֆայլերի հրապարակման վերաբերյալ, որոնք բաղկացած էին ընտրված ներքին փաստաթղթերից այն մասին, թե ինչպես է սոցիալական մեդիա հարթակը մշակել քաղաքական գրառումները հեռացնելու հարցումները:
«Սա նշանակում է պաշտպանել խոսքի ազատության սկզբունքը»,- պնդում է Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ քաղաքական խումբը։
Խոսքի ազատության համար Սախարովի անվան մրցանակը ներառում է 50 հազար եվրո մրցանակ։ Անցյալ տարի այն հանձնվեց ուկրաինացի ժողովրդին։
Ինչպես գրում է «Politico»-ն, դժվար թե Մասկը ստանա այս մրցանակը, քանի որ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և բոլոր քաղաքական խմբերի ղեկավարները միասին հաղթողին կընտրեն այս տարվա վերջին։