Politico. Եվրամիությունը ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայում շարունակվող պատերազմից ֆինանսական օգուտներ ստանալու մեջ
Politico. Եվրամիությունը ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայում շարունակվող պատերազմից ֆինանսական օգուտներ ստանալու մեջ

Եվրամիությունը ԱՄՆ-ին մեղադրում է Ուկրաինայում շարունակվող պատերազմից ֆինանսական օգուտներ ստանալու մեջ։ Այս մասին տեղեկություն է հրապարակում «Politico» հրատարակությունը։

Ինչպես գրում է հրատարակությունը, ԵՄ պաշտոնյան նրանց ասել է, որ «ԱՄՆ-ն ամենաշատ օգուտն է ստանում պատերազմից, քանի որ նա ավելի շատ բնական գազ է վաճառում, և միևնույն ժամանակ ԱՄՆ-ն գումար է ստանում նաև զենքի վաճառքից»։

Ինչպես գրում է «Politico»-ն, Եվրամիությունը հայտարարում է, որ աշխարհն այժմ պատմական փուլում է, քանի որ գնաճի և էներգակիրների բարձր գների պատճառով ԱՄՆ-ի նախաձեռնած պետական ​​սուբսիդավորման ծրագիրը կրկնակի հարված է հասցրել Եվրոպային։

«ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ Եվրամիության շատ երկրներում հասարակական կարծիքը փոխվում է», – հրատարակության հետ զրույցում ասել է ԵՄ պաշտոնյան, ում մեկնաբանությունները անանուն հրապարակել է «Politico»-ն։

ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը «Politico»-ին տված հարցազրույցում Վաշինգտոնին կոչ է արել արձագանքել Եվրոպայի մտահոգություններին: