«Politico» - Եթե Վրաստանը կայուն առաջընթաց ցույց տա ժողովրդավարության ամրապնդման գործում, ԱՄՆ-ը կքննարկի Վրաստանին ռազմական և առևտրային կարևոր փաթեթ փոխանցելու և վիզային ռեժիմի ազատականացման հարցը
«Politico» - Եթե Վրաստանը կայուն առաջընթաց ցույց տա ժողովրդավարության ամրապնդման գործում, ԱՄՆ-ը կքննարկի Վրաստանին ռազմական և առևտրային կարևոր փաթեթ փոխանցելու և վիզային ռեժիմի ազատականացման հարցը

Եթե ​​Վրաստանի կառավարությունը փոխի իր հակաժողովրդավարական կուրսը, ԱՄՆ-ը կքննարկի Վրաստանին ռազմական և առևտրային կարևոր փաթեթ փոխանցելու և վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ «Politico» հրապարակման համաձայն՝ այս մասին ասված է ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի մշակած օրինագծում, որը ձեռք է բերել «Politico»-ն։

Մասնավորապես, օրինագծի համաձայն, եթե Վրաստանի կառավարությունը հրաժարվի իր հակաարևմտյան հռետորաբանությունից և դադարեցնի հետընթացը մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ապա ԱՄՆ-ը բանակցություններ կսկսի Վրաստանի համար արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ։

Օրինագծի համաձայն՝ Կոնգրեսը նաև կուղղորդի պաշտոնյաներին Վրաստանին ռազմական օգնության փաթեթ մշակել, որը կներառի Վրաստանին պաշտպանական տեխնիկայի փոխանցում՝ տարածքը ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար:

Ըստ «Politico»-ի՝ այս ծրագիրը կիրականացվի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը համոզվի, որ Վրաստանը զգալի և կայուն առաջընթաց է ցուցաբերում ժողովրդավարության ամրապնդման գործում, ինչի մասին առնվազն պետք է վկայեն արդար, ազատ ընտրությունները և հավասարակշռված նախընտրական միջավայրը։