«Politico»-ն՝ հիմնվելով ֆրանսիացի եվրահանձնակատարի վրա, գրում է. Թրամփը խոստացել է, որ նույնիսկ հարձակման դեպքում երբեք չի օգնի Եվրոպային
«Politico»-ն՝ հիմնվելով ֆրանսիացի եվրահանձնակատարի վրա, գրում է. Թրամփը խոստացել է, որ նույնիսկ հարձակման դեպքում երբեք չի օգնի Եվրոպային

«Politico»-ն, հենվելով եվրոպացի բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկի վրա, գրում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ը չի օգնի Եվրոպային, եթե նրա վրա հարձակվեն։

Հրատարակությունը նշում է, որ ֆրանսիացի եվրահանձնակատար Թիերի Բրետոնի խոսքով, ով 2020 թվականին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին էր, Թրամփն այս հայտարարությունն արել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև Բրետոնը։

«Դուք պետք է հասկանաք, որ եթե Եվրոպայի վրա հարձակվեն, մենք երբեք չենք գա ձեր օգնության ու աջակցության։ Ի դեպ, ՆԱՏՕ-ն մեռած է, և մենք հեռանում ենք, մենք հեռանում ենք ՆԱՏՕ-ից»,- ասել է Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին 2020 թվականին, ըստ Թիերի Բրետոնի։

Politico-ն գրում է, որ ԵՄ արդյունաբերական քաղաքականության և պաշտպանության օրակարգի պատասխանատու Բրետոնը ԵՄ-ին դրդել է մեծացնել իր պաշտպանունակությունը Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆոնին՝ 100 միլիարդ եվրո հատկացնելով զենքի արտադրությունը խթանելու համար։

«Դա մեծ ահազանգ էր, և նա կարող է վերադառնալ», – ասել է Բրետոնը Թրամփի մասին: