«Politico» - Կրեմլը հաստատում է, որ Դոնալդ Թրամփը «Covid-19» համաճարակի ժամանակ ուղարկել է Վլադիմիր Պուտինին վիրուսի թեստավորման փաթեթներ
«Politico» - Կրեմլը հաստատում է, որ Դոնալդ Թրամփը «Covid-19» համաճարակի ժամանակ ուղարկել է Վլադիմիր Պուտինին վիրուսի թեստավորման փաթեթներ

«Politico» հրապարակման համաձայն՝ ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդին ուղղված նամակում Կրեմլը հաստատում է, որ «Covid-19» համաճարակի ժամանակ  նախագահ Դոնալդ Թրամփը վիրուսի թեստավորման փաթեթներ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Բոբ Վուդվորդն իր նոր գրքում մեջբերում է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի պատասխանը.

«Մենք նաև սարքավորումներ ենք ուղարկել համաճարակի սկզբում», – Վուդվորդը մեջբերում է Պեսկովի խոսքերն իր գրքում։

Վուդվորդը գրքում գրում է, որ Թրամփի նախագահության ժամանակ՝ 2020 թվականին, նա գաղտնի կերպով Պուտինին ուղարկել է Abbott Point of Care Covid թեստավորման մեքենաներ անձնական օգտագործման համար այն ժամանակ, երբ Covid-ի թեստերն այնքան էլ հեշտ չէր ձեռք բերել: Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում հերքել է, որ Պուտինին ուղարկել է Covid-ի թեստի փաթեթ։

Վուդվորդն իր գրքում գրում է նաև, որ նույնիսկ պաշտոնը թողնելուց հետո Թրամփն ու Պուտինը մի քանի անգամ հեռախոսով զրուցել են, թեև Դմիտրի Պեսկովը ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում դա չի հաստատել։