«Politico»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարկանիշը շարունակում է ընկնել
«Politico»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարկանիշը շարունակում է ընկնել։ Ինչպես գրում է «Էն Բի Սի» ազդեցիկ հրատարակությունը՝ հիմնվելով այս շաբաթ անցկացված հարցման վրա, երիտասարդ ընտրողների շրջանում, որոնց տարիքը 35-ից բարձր չէ, Ջո Բայդենի վարկանիշը կազմում է 42%, իսկ նրա գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփին աջակցում է ընտրողների 46%-ը։
Politico-ի տվյալներով՝ Թրամփը առաջատար է նաև չորս այլ կազմակերպությունների կողմից այս ամիս անցկացված հարցումներում։
Բացի այդ, ինչպես գրում է հրատարակությունը, ավելանում է նաեւ ԱՄՆ գործող նախագահի աշխատանքից դժգոհների թիվը։ Նոյեմբերին անցկացված հարցման համաձայն՝ ընտրողների միայն 35%-ն է գոհ Բայդենի կատարած աշխատանքից։ Միաժամանակ աճում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը, և այս ամիս նրա աշխատանքից գոհ մարդկանց թիվը հասել է 47%-ի։
Ըստ «Politico»-ի՝ ընդհանուր առմամբ նոյեմբերին անցկացված 13 հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ գործող նախագահի վարկանիշը նախորդ հարցումների համեմատ վատացել է։