ՊՆ տեղեկատվության համաձայն՝ պլանային զորավարժության ժամանակ ՊԲ-ին պատկանող ինքնաթիռներից մեկը ողբերկության է ենթարկվել, օդաչուն զոհվել է
Այս տարվա հուլիսի 2-ին նախատեսված զորավարժություններից մեկի ժամանակ, որին ներգրավված է եղել ավիացիոն բաղադրիչը, ՊԲ-ին պատկանող ինքնաթիռներից մեկը աղետ է ենթարկվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Սեփական հաղորդումների համաձայն՝ «Սու-25»-ի աղետի հետևանքով ողբերգականորեն զոհվել է Պաշտպանության ուժերի ավիացիայի եւ օդային հրամանատարության օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին։
«Նշված միջադեպի պատճառները պարզելու նպատակով ՊՆ համապատասխան ծառայությունները մանրամասն քննություն են իրականացնում։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է իր վիշտը տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում մահացած օդաչուի ընտանիքին և հարազատներին»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ։