ՊՆ. Արևելյան հրամանատարության մարտա-ինժեներական գումարտակն արդեն մեկնել է Շովի, իսկ Ազգային գվարդիայի 102-րդ գումարտակի անձնակազմը մեկնում է Կոպիտնար բազայից
ՊՆ. Արևելյան հրամանատարության մարտա-ինժեներական գումարտակն արդեն մեկնել է Շովի, իսկ Ազգային գվարդիայի 102-րդ գումարտակի անձնակազմը մեկնում է Կոպիտնար բազայից

Վրաստանի պաշտպանության ուժերը ներգրավվել են Օնիի մունիցիպալիտետում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքների արդյունավետ վերացմանը։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ վարչապետի որոշման հիման վրա՝ ստանալով պաշտպանության նախարարի և ՊԲ հրամանատարի հրամանները, Արևելյան հրամանատարության մարտա-ինժեներական գումարտակը հատուկ տեխնիկայով մեկնել է Շովի։

«Ռազմական ինժեներները նաև հետևակային պոնտոնային կամուրջներ են բերում՝ դեպի փլուզված տարածք տեղափոխելու համար։ Ազգային գվարդիայի 102-րդ տարածքային պաշտպանության գումարտակի անձնակազմը մեկնում է Շովիում ընթացողփրկարարական աշխատանքներին մասնակցելու։ Ստորաբաժանումը համալրված է վերջին սերնդի փրկարարական տեխնիկայով, որը վրացական կողմին է տրամադրել Դանիայի Թագավորությունը։ Անձնակազմը նաև հատուկ վերապատրաստում է անցել՝ ՆԳՆ ԱԻ կառավարման ծառայության հրահանգիչների ղեկավարությամբ։

Բնական աղետի հետեւանքների վերացման գործում պաշտպանության ուժերի ստորաբաժանումների ներգրավման ուղղություններն ու կարիքները ղեկավարում է արեւմտյան հրամանատար, բրիգադի գեներալ Կոբա Գրիգոլիան»,- ասված է ՊՆ տեղեկատվության մեջ։