Պլանավորված միջոցառման հետ կապված՝ Հանրապետության հրապարակի երթևեկությունը մի քանի ժամով կսահմանափակվի
Հուլիսի 15-ին Առաջին Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառման պատճառով մի քանի ժամով կսահմանափակվի երթեւեկությունը։ Այս մասին տեղեկություն է տարածում Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 15-ին ժամը 01:00-12:00-ն կգործի Ռուսթավելի պողոտա-Հանրապետության հրապարակ խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ և Մերաբ Կոստավա փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում սահմանափակումը:
«Նշված ժամանակահատվածում Ռուսթավելի պողոտայից դեպի Կոստավա փողոց շարժվող տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել միայն Միխեիլ Ջավախիշվիլիի եւ Կոստավայի փողոցների ուղղությամբ։ Ջավախիշվիլի փողոցից շարժվող մեքենաները կշարժվեն Թբիլիսիի պետական համերգասրահի ուղղությամբ, իսկ Կոստավա փողոցից՝ միայն Ռուսթավելի պողոտայի և Ազատության հրապարակի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա N359 ավտոբուսը Ջավախիշվիլի փողոցով կմիանա Կոստավա փողոցին և կշարունակի երթևեկությունը սահմանված չվացուցակի համաձայն, իսկ N457 միկրոավտոբուսը Ջավախիշվիլի փողոցից կշարժվի Ռևազ Թաբուկաշվիլի փողոց, Լաղիձեի փողոցով Ռուսթավելի պողոտա, թեքվի դեպի Զեթիսխիլի:
«Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- հայտնել են քաղաքապետարանից