Պիտեր Ստանո. Եվրամիությունը լիովին աջակցում է դեսպան Կառլ Հարցելին, ով գերազանց աշխատանք է կատարել Վրաստան-ԵՄ հարաբերություններում
Պիտեր Ստանո. Եվրամիությունը լիովին աջակցում է դեսպան Կառլ Հարցելին, ով գերազանց աշխատանք է կատարել Վրաստան-ԵՄ հարաբերություններում

Եվրամիությունը լիովին աջակցում է դեսպան Կառլ Հարցելին, ով գերազանց աշխատանք է կատարել Վրաստան-ԵՄ հարաբերություններում,- «Twitter»-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն։

Նրա խոսքով, բարեփոխումների իրականացումն ու Եվրամիության օրակարգը երկրի ներսում աշխատող քաղաքական գործիչների խնդիրն է։

«Բարեփոխումների և ԵՄ օրակարգի իրականացումը երկրի ներսում աշխատող քաղաքական գործիչների խնդիրն է։ Ձեր չկատարված նկրտումների համար ուրիշներին մեղադրելը միայն հաստատում է ավելի շատ ժամանակ ունենալու անհրաժեշտությունը՝ հասկանալու, թե ինչպես է աշխատում ԵՄ-ն, և որ բարեփոխումները տնային աշխատանք են: Եվրամիությունը լիովին աջակցում է դեսպան Կառլ Հարցելին, ով գերազանց աշխատանք է կատարել Վրաստան-ԵՄ հարաբերություններում»,- գրում է Պետեր Ստանոն։