Պիտեր Սիյարտոն կարծում է, որ կարիք չկա խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը վավերացնելու համար
Պիտեր Սիյարտոն կարծում է, որ կարիք չկա խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը վավերացնելու համար

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կարծում է, որ կարիք չկա խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը վավերացնելու համար։

Տեղեկությունը տարածում են հունգարական լրատվամիջոցները։

«Խորհրդարանի հերթական նստաշրջանին, որը կմեկնարկի փետրվարի վերջին, շատ ժամանակ չէ։ Այդ պատճառով ես արտահերթ նիստ հրավիրելու պատճառ չեմ տեսնում»,- ասում է Սիյարտոն։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը նաեւ նշել է, որ այս հարցը հնարավոր կլինի քննարկել, եթե հաջորդ տարի խորհրդարանը վերսկսի իր աշխատանքը։

«Քանի որ խորհրդարանը հավաքվում է փետրվարի վերջին, մենք կարող ենք սպասել հաջորդ նստաշրջանին, իսկ հետո հնարավոր կլինի օրակարգ մտցնել այս հարցը, եթե խորհրդարանական մեծամասնությունը որոշի», – ասել է Պետեր Սիյարտոն։

Մինչ այդ Հունգարիայի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել նախաձեռնությամբ, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու քվեարկությունը պետք է անցկացվի փետրվարի 5-ին։