Պիտեր Սիյարտո. Վրաստանը մեր շատ կարևոր գործընկերն է, որը կողմ է խաղաղության և կայունության վրա հիմնված հարևանության քաղաքականությանը
Պիտեր Սիյարտո. Վրաստանը մեր շատ կարևոր գործընկերն է, որը կողմ է խաղաղության և կայունության վրա հիմնված հարևանության քաղաքականությանը

«Վրաստանը մեր շատ կարևոր գործընկերն է»,- ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո։

Ինչպես նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը, կարծում է, որ երկու երկրի ռազմավարական գործընկերությունը կշարունակվի։

«Կարծում եմ, որ դուք և նոր վարչապետը կդառնաք երկու երկրների ռազմավարական գործընկերության շարունակականության երաշխիքը։ Սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ Վրաստանը մեր շատ կարևոր գործընկերն է։ Նախ, Վրաստանը հասկանում և աջակցում է հարևանության քաղաքականությանը, որը հիմնված է խաղաղության և կայունության վրա։ Երկրորդ, Վրաստանը կարևոր դերակատար է Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման գործում: Երրորդ՝ այս երկիրը մեծապես հավատարիմ է Եվրամիությանը ինտեգրվելու գաղափարին»,- ասել է Սիյարտոն։

Բուդապեշտում կայացած հանդիպմանը Իլիա Դարչիաշվիլին և Պետեր Սիյարտոն քննարկել են Եվրամիության խորհրդում Հունգարիայի ապագա նախագահության առաջնահերթությունները։