Պիտեր Սիյարտո – Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին, և այս որոշմամբ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված ինստիտուտի մաս
Հունգարիայի խորհրդարանը աջակցել է երկրի դուրս գալուն Միջազգային քրեական դատարանից։ Այս մասին սոցիալական ցանց X-ում գրել է արտգործնախարար Պիտեր Սիյարտոն։
«Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու օգտին։ Այս որոշմամբ մենք հրաժարվում ենք լինել քաղաքականացված ինստիտուտի մաս, որն այլևս անկողմնակալ և վստահելի չէ», – գրել է Պիտեր Սիյարտոն։
Հիշեցնենք, ապրիլի սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցի ընթացքում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Բուդապեշտը դուրս կգա Հաագայի միջազգային դատարանից, քանի որ դատարանը այլևս անկողմնակալ չէ և դարձել է քաղաքական մարմին։