Պիտեր Սիյարտո. Բրյուսելը անարդարացի է վերաբերվում Վրաստանին, գործում է երկակի ստանդարտներով, երբ Վրաստանին կարգավիճակ չտրամադրեցին, Եվրոպան մեծապես կշահի Վրաստանից
Պիտեր Սիյարտո. Բրյուսելը անարդարացի է վերաբերվում Վրաստանին, գործում է երկակի ստանդարտներով, երբ Վրաստանին կարգավիճակ չտրամադրեցին, Եվրոպան մեծապես կշահի Վրաստանից

Իմ ընկերոջ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ մենք քննարկել ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև էական ուշադրություն ենք դարձրել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացին։ Այս մասին վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո սոցցանցում գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Սիյարտոյի խոսքով, Հունգարիան ամբողջական աջակցություն կցուցաբերի Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

«Բրյուսելը անարդարացիորեն է վերաբերվում Վրաստանին, գործում է երկակի ստանդարտներով, երբ, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրեցին, մինչդեռ Վրաստանն ավելի վատ վիճակում չէ, քան Ուկրաինան և Մոլդովան, որոնց տրվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Հունգարիան լիակատար աջակցություն կցուցաբերի Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։ Եվրահանձնաժողովին ներկայացված միջանկյալ զեկույցը հաստատում է, որ մեր վրացի բարեկամները զգալի առաջընթաց են գրանցել անդամակցության գործընթացում։ Եվրոպան մեծապես կշահի Վրաստանից, եթե սկսվեն անդամակցության բանակցությունները։ Այսպիսով, այս աշնանը, երբ գա որոշումների կայացման ժամանակը, Հունգարիան վճռականորեն կաջակցի Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակին»,- ասել է Սիյարտոն։