Պիտեր Սիյարթոն հայտարարել է, որ Հունգարիան երկիրը դուրս է հանել երկու ուկրաինացի դիվանագետի՝ լրտեսության մեղադրանքով

21:14, 09.05.2025

Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիյարթոն հայտարարել է, որ երկիրը վտարել է երկու ուկրաինացի դիվանագետի՝ լրտեսության մեղադրանքով։

Նրա խոսքով՝ այս երկու «լրտեսները», որոնք ենթադրաբար Բուդապեշտում՝ Ուկրաինայի դեսպանատանը, գործել են դիվանագիտական ծածկով, վտարվել են Հունգարիայից մայիսի 9-ին։

«Վերջին հակահունգարական արշավն ունի նույն նպատակը, ինչ նախկինները։ Մենք՝ հունգարացիներս, խաղաղություն ենք ուզում։ Մենք ասում ենք՝ ոչ պատերազմին։ Մենք երբեք զենք չենք մատակարարել Ուկրաինային և չենք էլ պատրաստվում։ Մենք չենք ներքաշվել այս պատերազմում և մտադիր չենք դա անել», – հայտարարել է Սիյարթոն։

Սիյարթոյի այս հայտարարությունից առաջ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ բացահայտել է Հունգարիայի ռազմական հետախուզության ցանց, որը լրտեսում էր Ուկրաինայի պետության դեմ։

Նմանատիպ