Պիտեր Սիիարտո. Բրյուսելում սխալ որոշում   կայացրեցին, երբ Վրաստանը չստացավ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, այս որոշումը անհարգալից վերաբերմունք է վրաց ժողովրդի նկատմամբ և հնարավորությունների վատնում է
Պիտեր Սիիարտո. Բրյուսելում սխալ որոշում կայացրեցին, երբ Վրաստանը չստացավ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, այս որոշումը անհարգալից վերաբերմունք է վրաց ժողովրդի նկատմամբ և հնարավորությունների վատնում է

«Ցավոք, ոչ Բրյուսելում սխալ որոշում կայացրեցին , երբ Վրաստանը չստացավ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ»-Բուդապեշտում իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Հունգարիայի արտգործնախարար Պտեր Սիիարտոն։

Նրա խոսքով, Վրաստանն ու Վրաստանի բնակչությունն արժանի էին թեկնածուի կարգավիճակի:

«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի դիրքորոշումը խաղաղության ձգտման ճանապարհին և բարձր ենք գնահատում Վրաստանի եվրոպական ձգտումը։ Ասեմ նաև, որ, ցավոք, ոչ վաղ անցյալում Բրյուսելում սխալ որոշում կայացվեց, երբ Վրաստանը չստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Իմ կարծիքով, Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվեր, կարծում եմ, որ Վրաստանը և Վրաստանի բնակչությունն արժանի էին այս կարգավիճակին, Վրաստանին այդ կարգավիճակը չտրամադրելու որոշումը հակասում է ոչ միայն Հունգարիայի, այլև ԵՄ շահերին: Այս որոշումը անհարգալից վերաբերմունք է վրաց ազգի նկատմամբ և հնարավորությունների վատնում է»,- ասել է Սիիարտոն։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Հունգարիայի կառավարության որոշմամբ Վրաստանն ընդգրկվել է այն երկրների ցուցակում, որոնց որոշակի մասնագիտությունների տեր քաղաքացիները կկարողանան որոշակի ժամկետով Հունգարիա աշխատանք գտնել:

«Ուրախ եմ նաև, որ Վրաստանի և Հունգարիայի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, ընթացիկ տարվա ցուցանիշը կրկնապատկվել է»,- ասել է Սիիարտոն։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության թարգմանությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։